Թուրքական «
«
Ըստ նրա՝ 57 տոննա կշռվող վարժասարքի արտադրության փուլի ընթացքում Կատարի զինված ուժերի շուրջ 60 զինծառայողներ վարժանքներ են անցել Havelsan-ում:
Ընկերությունը արդեն առաքել է վարժասարքը Կատար, որտեղ այն սկսելու են գործարկել 2017-ի ապրիլից: «
Իտալալական AgustaWestland և ամերիկյան Bell Helicopter ընկերությունների համատեղ արտադրության AW139 ուղղաթիռն առաջին թռիչքը կատարել է 2001 թվականին։ Բազմաֆունկցիոնալ ուղղաթիռն ունի երկու շարժիչ, կարող է տեղափոխել մինչև 12 ուղևոր։
Ինչ վերաբերում է Թուրքիայի և Կատարի ռազմական հարաբերություններին, հիշեցնենք, որ դեռևս 2015-ի հունիսին հայտնի էր դարձել, որ Թուրքիան մտադիր է մեկ բրիգադ տեղակայել Կատարի տարածքում՝ ստեղծելով իր առաջին ռազմաբազան այլ երկրի տարածքում:
Իսկ հունիսի 8-ից գործողության մեջ է դրվել Թուրքիայի և Կատարի ռազմական համագործակցության համաձայնագիրը, որով Թուրքիայի ԶՈւ-ն իրավունք է ստանում ստորաբաժանումներ տեղակայել Կատարում, ինչպես նաև սահմանվում է երկու երկրների զինված ուժերի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցությունը։
2014-ի դեկտեմբերի 20-ին Կատարի Էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում ստորագրել էին ռազմական համագործակցության մի շարք պայմանագրեր, այդ թվում նաև՝ «Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդ» հիմնելու համաձայնագիր։