Թուրքիայի զինուժը ևս 500 հատուկջոկատային է ուղարկել Սիրիա՝ Ալ-Բաբի շրջան

Դեկտեմբերի 26-ին Թուրքիայի զինուժը երկրի կենտրոնական Կայսերի նահանգում տեղակայված ԶՈւ հատուկ նշանակության բրիգադից շուրջ 500 զինծառայող  է ուղարկել Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ բնակավայր՝ այնտեղ ընթացող գործողություններին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի զինուժը ևս 500 հատուկջոկատային է ուղարկել Սիրիա:

Թուրքիայի զինուժը ևս 500 հատուկջոկատային է ուղարկել Սիրիա:

Համաձայն աղբյուրի՝ Ալ-Բաբի շրջան են տեղափոխվել նաև Սիրիայի կառավարական բանակի կողմից Հալեպի ազատագրումից հետո քաղաքից դուրս եկած «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները:

Բացի հատուկջոկատայիններ ուղարկելուց Թուրքիայի զինուժը մեծացնում է իր տանկերի և զինտեխնիկայի թվաքանակը Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներում: Դեկտեմբերի 25-ին Թուրքիայի ԶՈւ-ն երկրի հարավային Գազիանթեփ նահանգի Իսլահիյե գավառում տեղակայված ԶՈւ ցամաքային զորքերի 106-րդ հրետանային գնդի հրամանատարությունից տանկեր և այլ զինտեխնիկա է տեղափոխել նույն նահանգի Օղուզելի և Քարքամըշ գավառների՝ անմիջապես Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ: Ավելի վաղ ևս 45 տանկ է ուղարկվել:

Դեկտեմբերի 8-ին, Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի նահանգում տեղակայված ԶՈւ ցամաքային զորքերի 11-րդ հատուկ նշանակության բրիգադի հրամանատարությունից 300 զինծառայող ուղարկվել է  Սիրիայում ընթացող «Եփրատի վահան» գործողությանը մասնակցելու համար:

Միևնույն ժամանակ նշենք, որ վերջին շրջանում մեծացել են Թուրքիայի զինուժի կորուստները Սիրիայում ընթացող գործողությունների ընթացքում: Միայն դեկտեմբերի 21-ին թուրքական կողմը հայտնել է 16 զինծառայողի կորստի մասին՝ վիրավորների թիվը անցնում էր 30-ը։ Բացի այդ Թուրքիայի զինուժը նաև տանկերի և այլ զինտեխնիկայի կորուստ է ունենում Ալ-Բաբի շրջանում:

2016 թ. օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

One response to “Թուրքիայի զինուժը ևս 500 հատուկջոկատային է ուղարկել Սիրիա՝ Ալ-Բաբի շրջան

  1. Pingback: Թուրքիայի զինուժը շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանակից նահանգներում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *