Դեկտեմբերի 8-ին Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի նահանգում տեղակայված ԶՈւ ցամաքային զորքերի 11-րդ հատուկ նշանակության բրիգադի հրամանատարությունից 300 զինծառայողներ ուղարկվել են թուրք-սիրիական սահման՝ Սիրիայում ընթացող «Եփրատի վահան» գործողությանը մասնակցելու համար:
Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Հատուկ նշանակության ուժերը (կապույտ բերետավորներ) Դենիզլիիում տեղակայված 11-րդ հատուկ նշանակության բրիգադի հրամանատարության «Գեներալ-մայոր Իլհան Օզջան» զորանոցից տեղափոխվել են Չարդաքի ռազմական օդանավակայան, այնտեղից էլ թուրք-սիրիական սահման:
Սոցցանցային գրառումներից պարզ է դառնում, որ զինծառայողները ներկայում արդեն թուրք-սիրիական սահմանին տեղակայված Գազիանթեփ (Այնթափ) նահանգում են:
Sözün bittiği nokta…
Posted by İchigo Gashi on Mittwoch, 7. Dezember 2016
Նշենք, որ 11-րդ հատուկ նշանակության բրիգադը ընդգրկված է Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի Էգեյան բանակի (կամ 4 -րդ բանակի) կազմում, որը հիմնականում իրականացնում է արևմտյան սահմանների պաշտպանությունը, շտաբը տեղակայված է Իզմիրում:
Դեկտեմբերի 6-ին Թուրքիայի ԶՈւ-ն տանկային և մեխանիզացված հետևակային ստորաբաժանումներ, գերմանական արտադրության Լեոպարդ-2Ա4 (Leopard 2A4) տանկեր, զրահափոխադիրիչներ, թուրքական արտադրության «Քիրփի» (kirpi) զրահամեքենաներ և ենթասպաներից, սպաներից և մասնագետ սերժանտներից կազմված հատուկ ստորաբաժանումներ է ուղարկել Սիրիա՝ Հալեպից հյուսիս Ալ-Բաբի շրջան:
Վերջին շրջանում թուրքական զինուժը ոչ միայն մոտեցել է Սիրիայի Ալ-Բաբ քաղաքին, այլև հայտարարում է առավել հեռահար նպատակների մասին: Մասնավորապես խոսքը քրդերի վարհսկողության տակ գտնվող Մանմբիջ քաղաքը գրավելու, Հալեպի նկատմամբ որոշակի վերահսկողություն հաստատելու մասին է:
2016 թ. օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:
Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:
Pingback: Թուրքիայի զինուժը 25 տանկ է ուղարկել անմիջապես Սիրիայի հետ սահման | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի զինուժը շարունակում է զինտեխնիկա կուտակել անմիջապես Սիրիայի հետ սահմանին | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի զինուժը ևս 500 հատուկջոկատային է ուղարկել Սիրիա՝ Ալ-Բաբի շրջան | Ռազմ.info