Իրանի ՀՕՊ զորավարժությանը Ռուսաստանից գնված Ս-300 ԶՀՀ-ներ չեն կիրառվի

Իրանի բանակի «Խաթեմ ալ Անբիա» ՀՕՊ ուժերի  հնգօրյա  «Վելայեթի երկնքի պաշտպաններ  7» զորավարժությանը  Ռուսաստանից գնված Ս-300 ԶՀՀ-ները չեն փորձարկվելու, ներգրավված են միայն տեղական արտադրության համակարգեր։

Այս մասին հայտարարել է «Խաթեմ ալ Անբիա» ՀՕՊ ստորաբաժանման հրամանատար Ֆարզանդ Էսմայիլին։  Փոխանցում է  իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

«Վելայեթի երկնքի պաշտպաններ 7» զորավարժությունը մեկնարկել է այսօր՝ դեկտեմբերի 26-ին։ Ընդգրկում է հիմնականում հարավային  Բուշեհր, Հորմոզգան, Խուզիսթան նահանգների օդային տարածքները ( 496 հազ. քառակուսի կմ տարածք): 

Իրանի ռազմօդային ուժերի F-4 կործանիչ-ռմբակոծիչ ինքնաթիռները զորավարժության ժամանակ, (արխիվ)

Իրանի ռազմօդային ուժերի F-4 կործանիչ-ռմբակոծիչ ինքնաթիռները զորավարժության ժամանակ, (արխիվ)

Զորավարժությանը ՀՕՊ ուժերից բացի  ներգրավված են նաև   բանակի և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ու հրետանային ուժեր, «Բասիջը», ոստիկանական ստորաբաժանումներ, Ֆ-4 կործանիչներ։

Վարժանքներին փորձարկվելու են տեղական արտադրության ռադարային, հրթիռային համակարգեր, ռադիոէլեկտրոնային հետախուզության կայաններ։

Այդ համակարգերը  արագ տեղափոխելու ու բացազատելու հմտությունները ամրապնդելը,  ՀՕՊ ուժերի գործողությունները համակարգելը զորավարժության հիմնական նպատակներից են։

Իրանի ՀՕՊ  նույնանուն նախորդ՝ «Վելայթեի երկնքի պաշտպաններ  6» զորավարժությունը անցկացվել է 2015թ. սեպտեմբերին:

Հիշեցնենք նաև, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն Իրանին է մատակարարել  պայմանագրով նախատեսված Ս-300 ԶՀՀ-ները։ Համակարգը դեռևս Իրանի ԶՈւ որևէ զորավարժության ժամանակ չի կիրառվել։

Ռուսաստանի` Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ները Թեհրանում զորահանդեսի ժամանակ

Ռուսաստանի` Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ները Թեհրանում զորահանդեսի ժամանակ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *