Նոյեմբերի 2-ից Թուրքիայի ոստիկանությունը սկսելու է 10 հազար հատուկջոկատայինների ընդունման գործընթացը։ Դիմելու իրավունք ունեն 28 տարին լրացած Թուրքիայի քաղաքացիները: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։
Հատուկջոկատային ոստիկան կարող են դառնալ 28 տարին լրացած, ծառայած և առնվազն լիցեի կրթություն ունեցողները։
Նշենք, որ ոստիկանության հատուկջոկատայինների թիվը կտրուկ մեծացնելու մասին թուրքական կողմը հայտնել էր դեռևս 2016 թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո։
Թուրքիայի իշխանության հիմնական խնդիրներից մեկը երկրի ներսում բանակին ուժային հակակշիռ ստեղծելն է։ Այդպիսով փորձում են հնարավորինս կանխել բանակի հակաիշխանական գործողությունները։
Ավելացնենք, որ ևս 10 հազար հատուկջոկատային ընդունում է հուլիսից հետո ամբողջովին ներքին գործերի նախարարության հսկողության տակ անցած ժանդարմերիան: Այս ամենը բանակին հակակշիռ ստեղծելուց բացի ուղղված է նաև երկրի ներսում քրդերի դեմ պայքարն ակտիվացնելուն:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 31 հոկտեմբերի – 5 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի զինված ուժեր մոտ 30 հազար նոր զինծառայող է ընդունվելու | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի զինված ուժերից ընդհանուր առմամբ հեռացվել է մոտ 20000 մարդ | Ռազմ.info
Pingback: Լևոն Հովսեփյան. Թուրքիայի ղեկավարությունը զինուժը «համալրում է վստահելի տարրերով» | Ռազմ.info
Pingback: Թուրքիայում հեռացվել է ևս 10 հազար զինծառայող և ոստիկան | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի զինված ուժերից մինչև այժմ հեռացվել է շուրջ 22000 մարդ | Ռազմ.info