Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է շուրջ 10 հազար զինծառայող ընդունելու մասին՝ հրապարակելով դիմումներ ներկայացնելու համար անհրաժեշտ ժամկետները և պայմանները: Հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի պետական պաշտոնյաների հարցերով գլխավոր վարչության կայքում:
Ժանդարմերիայում ծառայության անցնելու համար կարող են դիմել Թուրքիայի մինչև 25 տարեկան այն քաղաքացիները, որոնց առնվազն լիցեյի կամ այլ մասնագիտական հաստատությունների կրթական աստիճան ունեն, զինվորական ծառայությունից զորացրվելուց 3 տարի և ավելի ժամկետ չի անցել:
Դիմումները ներկայացվում են սեպտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 7-ը: Նոր անձնակազմը հիմնականում ծառայության կանցնի ժանդարմերիայի հատուկ նշանակության ուժերում, հասարակական անվտանգության պահպանման և թիկունքային ապահովման զորամասերում: Նշենք, որ այս ստորաբաժանումները գլխավորապես ներգրավված են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ պայքարում:
Հավելենք, որ հուլիսի 15-16-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո բազմաթիվ զինվորականներ և ուժայիններ հեռացվել են Թուրքիայի ԶՈւ, ժանդարմերիայի, ՆԳՆ ստորաբաժանումների կազմերից: Այս միջադեպից հետո բոլոր կառույցներում անձնակազմի խնդիր է առաջացել, որը փորձում են լրացնել նոր զինծառայողների ընդունմամբ:
Հավելենք, որ վերջին շրջանում կրկին սատկացել են թուրքկաան ուժային կառույցների և քրդերի միջև զինված բախումները, բացի այդմ, թուրքական զինուժը ցամաքային գործողություններ է սկսել Սիրիայի տարածքում:
Հիշեցնենք՝ դեռևս օգոստոսի 11-ին Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը հայտնել էր, որ հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու, աջակցելու համար աշխատանքից ազատվածների թիվը հասել է շուրջ 76 հազարի, ձերբակալվել է 16899 մարդ, այդ թվում՝ 3083 ոստիկան, 7248 զինվորական, 2288 դատավոր և դատախազ:
Հուլիսի 20-ի դրությամբ ձերբակալվել էր 165 գեներալ և ծովակալ, 6746 գնդապետ, միջին սպայակազմի այլ ներկայացուցիչներ, զինծառայողներ և կուսրանտներ, ոստիկանության 4288 աշխատակից, 19 նահանգապետ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Pingback: Թուրքիայում սկսում են 10 հազար հատուկջոկատային ոստիկան ընդունել | Ռազմ.info