ԱՄՆ գլխավորած կոալիցիան փորձում է կտրել ԻՊ սիրիական և իրաքյան ուժերի կապը

Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Հարիգանը հայտարարել է, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան ուղիներ է մշակել Իրաքի Մոսուլ քաղաքից դեպի սիրիական տարածքներ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալների անցումը կանխելու ուղղությամբ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, հայտնում է ամերիկյան «USA Today» պարբերականի կայքը:

Ամերիկյան գեներալը նշել է, որ կոլաիցիայի ռազմաօդային ուժերը, ինչպես նաև Իրաքի կառավարակն բանակը վերահսկողություն են սահմանել Իրաքից Սիրիա տանող ուղիների վրա: Եթե ԻՊ զինյալները փորձեն Մոսուլից անցնել Սիրիա, կոալիցիայի ուժերը ավիահարվածներով և ցամաքային գործողություններով թույլ չեն տա նրանց Սիրիա անցումը:

Սակայն նա նշել է, որ բավականին դժվար կլինի թույլ չտալ, որպեսզի գրոհայինները որպես կենդանի վահան չօգտագործեն խաղաղ բնակիչներին: Այս պատճառով խաղաղ բնակիչներին կոչ է արվում մնալ տեղերում և զանգվածաբար չհեռանալ, ինչը կփոքրացնի գրոհայինների կողմից օգտագործվելու հնարավորությունը:

Գեներալ Հարիգանը նշել է, որ հավանաբար գրոհայինները պետք է փորձեն հեռանալ Մոսուլի արևմտյան շրջաններից, ինչին իրենք արդեն պատրաստ են և կկասեցնեն այդ անցումը: Հիմնական խնդիրը Սիրիայում ԻՊ «Մայրաքաղաք» գրոհայինների անցումը չթույլատրելն է, նաև այն պատճառով, որ Մոսուլից հետո կոլաիցիայի ուժերը պատրաստվում են սկսել Ռաքքայի վրա հարձակումը:

Նշվում է, որ ամերիկյան ուժերը շուրջ 15-20 անօդաչու թռչող սարքով հետևում են գրոհայինների շարժին: Նշվում է, որ Իրաքի կառավարական ուժերը և Իրաքյան Քրդստանի զորաջոկատները արդեն մոտենում են Մոսուլին, որտեղ կա շուրջ 1 մլն խաղաղ բնակիչ և 3-5 հազար ԻՊ զինյալ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին, Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին հայտարարել էր, որ «Իսլամական պետությունից» երկրի հյուսիսային Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության մեկնարկի մասին։ Գործողությանը մասնակցում են նաև Իրաքյան Քրդստանի Փեշմերգե զորաջոկատները, Թուրքիայի աջակցությամբ գործող սուննիներ, ԱՄՆ գլխավորությամբ գործող կոալիցիայի ռազմաօդային ուժեր:

Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից սպանվել է 800-900 ԻՊ զինյալ։ Իրաքի կառավարական զորքերից զոհվել է 57 զինծառայող, իսկ Իրաքյան Քրդստանի Փեշմերգե զորամիավորման մարտիկներից՝ 30 հոգի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *