Իրանը նոր ԱԹՍ է ներկայացրել

Հոկտեմբերի 25-ին Թեհրանում Իրանի ավիացիոն և տիեզերական արդյունաբերության կազմակերպության արտադրանքների 7-րդ միջազգային ցուցահանդեսի  ժամանակ ներկայացվել է նոր անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է իրանական Press TV լրատվական գործակալությունը:

Նոր ԱԹՍ-ը կշռում է մոտ 20 կգ, թռիչքի տևողությունը 15  ժամ է, թռիչքի բարձրությունը՝ մինչև 3 կմ: Այն կարող է օգտագործվել  քարտեզագրում և տեսանկարահանում իրականացնելու համար:

Իրանական արտադրության նոր ԱԹՍ-ն, լուսանկարը` «Իռնա» գործակալության

Իրանական արտադրության նոր ԱԹՍ-ն, լուսանկարը` «ԻՐՆԱ» գործակալության

Իրանը նախատեսում է նաև արտահանել այս անօդաչու թռչող սարքը:

Իրանի ավիացիոն և տիեզերական արդյունաբերության կազմակերպության արտադրանքների նախորդ՝ 6-րդ միջազգային ցուցահանդեսն անցկացվել է 2015թ. նոյեմբերին:

Հիշեցնենք, որ  միաժամանակ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը համալրվել է նոր մահապարտ ԱԹՍ-ով, որն օգտագործվելու է հետախուզական և հարվածային նպատակներով:

Իսկ ավելի վաղ ԻՀՊԿ-ն  ներկայացրել է «Սաեղե» ռազմական  անօդաչու թռչող սարքը, որը պատրաստված է ամերիկյան RQ-170 Sentinel  անօդաչուի նմանությամբ, որն Իրանը «որսացել էր» 2011թ դեկտեմբերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *