Իրանը ցուցադրել է ամերիկյան ԱԹՍ-ի նմանությամբ ստեղծած սեփական անօդաչուները

Հոկտեմբերի 1-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)  ներկայացրել է «Սաեղե» ռազմական  անօդաչու թռչող սարքը, որը պատրաստվել է ամերիկյան RQ-170 Sentinel  անօդաչուի նմանությամբ:

Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Ամերիկյան RQ-170 Sentinel անօդաչու թռչող սարքի նմանությամբ Իրանի ստեղծած «Սաեղե» ԱԹՍ-ը

Ամերիկյան RQ-170 Sentinel անօդաչու թռչող սարքի նմանությամբ Իրանի ստեղծած «Սաեղե» ԱԹՍ-ը

ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեի խոսքերով՝ «Սաեղե» ԱԹՍ-ները մի թռիչքի ընթացքում ունակ են ոչնչացնելու միանգամից 4 թիրախներ:

Միաժամանակ ԻՀՊԿ-ն ներկայացրել է այլ ԱԹՍ-ներ` ստեղծված  ամերիկյան  Shadow-200, ScanEagle, RQ-11 և իսրայելական «Հերմես-450» ԱԹՍ-ների նախագծերով:

Ամերիկյան RQ-170 Sentinel անօդաչուն Իրանը «որսացել է» 2011թ դեկտեմբերին: Դեկտեմբերի 4-ին ԱԹՍ-ը անհետացել էր Աֆղանստանի տարածքում, իսկ դեկտեմբերի 9-ին  Իրանը այն ցուցադրում է իր հեռուստատեսությամբ:

Արդեն 2012թ. Իրանը հայտարարեց, որ սկսել է  ամերիկյան անօդաչուի նմանությամբ ստեղծել սեփական անօդաչուն:

Իրանական արտադրության «Սաեղե» ԱԹՍ-ները

Իրանական արտադրության «Սաեղե» ԱԹՍ-ները

Տարբեր ժամանակներում Իրանի առգրաված և ընդօրինակումով պատրաստված անօդաչու թռչող սարքեր

Տարբեր ժամանակներում Իրանի առգրաված և ընդօրինակումով պատրաստված անօդաչու թռչող սարքեր

One response to “Իրանը ցուցադրել է ամերիկյան ԱԹՍ-ի նմանությամբ ստեղծած սեփական անօդաչուները

  1. Pingback: Իրանը նոր մահապարտ ԱԹՍ է ներկայացրել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *