Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը համալրվել է նոր մահապարտ ԱԹՍ-ով, որն օգտագործվելու է հետախուզական և հարվածային նպատակներով: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
ԱԹՍ-ի թռիչքի արագությունը 250կմ/ժ է, տևողությունը՝ 4 ժամ, հեռավորությունը՝ մինչև 1000 կմ, բարձրությունը՝ մինչև 900մետր: Նրա առավելություններից է ջրային մակերևույթի վրա վայրէջք կատարելու և գիշերային ժամերին գործելու ունակությունը:

Իրանական արտադրության մահապարտ ԱԹՍ
Նոր անօդաչուն իր վրա հրթիռներ կրել չի կարող, սակայն ունակ է պայթուցիկ լիցք կրելու: ԱԹՍ-ն տեսախցիկի միջոցով հայտնաբերում է թիրախները, ընկնում դրանց վրա և պայթում`խոցելով թիրախը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին ԻՀՊԿ-ն ներկայացրեց «Սաեղե» ռազմական անօդաչու թռչող սարքը, որը պատրաստված է ամերիկյան RQ-170 Sentinel անօդաչուի նմանությամբ, որն Իրանը «որսացել էր» 2011թ դեկտեմբերին:
Pingback: Իրանը նոր ԱԹՍ է ներկայացրել | Ռազմ.info
Pingback: Իրանցի դպրոցականները անօդաչու թռչող սարք են ներկայացրել | Ռազմ.info