Հոկտեմբերի 27-ին ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Հոկտեմբերի լույս 27-ի գիշերը Արարատ քաղաքում ավտովթարի հետևանքով մահացել է հայկական զինուժի ժամկետային զինծառայող Դավիթ Կարենի Վարդանյանը:

ՀՀ ԱԻՆ կայքը հայտնել է, որ գիշերը՝ ժամը 1-ի շրջանում, Դավիթ Վարդանյանի վարած մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Վարորդը մահացել է տեղում, իսկ մեքենայի երեք ուղևորները տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:

Մեքենայի վարորդի՝ զինծառայող լինելը հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայաստանյան «Արմենպրես» գործակալության հետ զրույցում:

One response to “Հոկտեմբերի 27-ին ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 23 – 29 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *