Այսօր՝ կառավարության հոկտեմբերի 27-ի նիստում, հավանություն է տվել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին։ Լրացման համաձայն՝ ընտանիքի անդամ են համարվելու նաև զինծառայողների հետ նույն բնակարանում չբնակվող ծնողները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը:
[Լրացված] Դեկտեմբերի 30-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքը։
Մինչ այս ծնողները համարվում էին ընտանիքի անդամ, եթե զինծառայողի հետ բնակվում էին համատեղ: Ըստ այդմ՝ իրենց ծնողների հետ չբնակվող զինծառայողները չէին կարողանում օգտվել ՀՀ օրենքով սահմանված զինծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքում նախատեսված միանվագ դրամական օգնությունից։
Նախատեսվում է դրամական օգնությունը տրամադրել բյուջետային հատկացումների շրջանակում:
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից՝ 2016-ի հոկտեմբերի 28-ից:
Որոշումը ենթադրում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությանն առնչվող խնդիրների լուծում:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 23 – 29 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info