Թուրքիայի զինված ուժերից ևս 820 զինվորական է հեռացվել

Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է ԶՈւ ցամաքային և ռազմածովային ուժերից ևս 820 զինվորական հեռացնելու մասին, որոնցից 648 ներկայումս ձերբակալված են: Հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի ՊՆ Twitter միկրոբլոգում:

Ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալում են խռովարար զինվորականներին

Ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալում են խռովարար զինվորականներին

Զինծառայողները Թուրքիայի ԶՈւ շարքերից հեռացվել և ձերբակալվել են հուլիսի 15-16-ին ռազմական հեղաշրջման փորձից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում:

Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի ՊՆ-ն նաև հրապարակել է օգոստոսի 15-ից առաջ Թուրքիայի ռազմաօդային ուժերից հեռացված օդաչուներին կրկին ծառայության ընդունելու պայմանները: Դիմումները ներկայացնելու առաջին փուլը սեպտեմբերի 1-3-ին է:

Հիշեցնենք՝ դեռևս օգոստոսի 11-ին Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը հայտնել էր, որ հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու, աջակցելու համար աշխատանքից ազատվածների թիվը հասել է շուրջ 76 հազարի, ձերբակալվել է 16899 մարդ, այդ թվում՝ 3083 ոստիկան, 7248 զինվորական, 2288 դատավոր և դատախազ:

Հուլիսի 20-ի դրությամբ ձերբակալվել էր 165 գեներալ և ծովակալ, 6746 գնդապետ, միջին սպայակազմի այլ ներկայացուցիչներ, զինծառայողներ և կուսրանտներ, ոստիկանության 4288 աշխատակից, 19 նահանգապետ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Սակայ, ամենայն հավանակությամբ, ոչ բոլորին են հեռացրել Թուրքիայի ԶՈւ շարքերից: Թուրքական NTV հեռուստաընկերության կայքի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 1-ի դրությամբ Թուրքիայի զինուժից հեռացված զինվորականների, այդ թվում՝ գեներալների և գնդապետների ընդհանուր թիվը հասնում է 4451-ի:

Ռազմական հեղաշրջման փորձի համար ձերբակալված թուրք գեներալներ

Ռազմական հեղաշրջման փորձի համար ձերբակալված թուրք գեներալներ

One response to “Թուրքիայի զինված ուժերից ևս 820 զինվորական է հեռացվել

  1. Pingback: Թուրքիայի ԶՈւ-ից ժամանակավարապես հեռացվել է ևս 540 զինծառայող | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *