Այսօր՝ մայիսի 11-ին, ԵԱՀԿ առաքելությունը զորքերի շփման գծի ուժեղացված դիտարկում է անցկացրել Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ կայքում:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել:
Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա), ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Թոմաս Լենկը (Գերմանիա)։
Ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա), ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեխլերը (Գերմանիա)։
ԵԱՀԿ առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են Արցախի արտաքին գործերի նախարարության և ՊԲ-ի ներկայացուցիչները:
Pingback: Տոնոյանը ԵԱՀԿ պատվիրակներին ներկայացրել է շփման գծում հետաքննական մեխանիզմների անհրաժեշտությունը | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 8–14 մայիսի, 2016 | Ռազմ.info
Pingback: Մարտակերտի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկումը կրակոցներ չի արձանագրել | Ռազմ.info