Մայիսի լույս 11-ի գիշերը Արցախի շփման գծում հակառակորդը շարունակել է հրաձգային զինատեսակներով, 60 և 82 մմ ականանետներով ու ձեռքի հակատանկային նռնականետով խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
ՀՀ ՊՆ կայքն իր հերթին հայտնում է, որ մայիսի լույս 11-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին հրաձգային և դիպուկահար զինատեսակներով անկանոն կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի նպատակային խախտումների դեպքում:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 8–14 մայիսի, 2016 | Ռազմ.info