Տոնոյանը ԵԱՀԿ պատվիրակներին ներկայացրել է շփման գծում հետաքննական մեխանիզմների անհրաժեշտությունը

Մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Գերմանիայի կառավարության` ԵԱՀԿ գերմանական նախագահության հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակի պետ Թոմաս Լենկին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գերմանական նախագահության հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակի պետ Թոմաս Լենկին

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գերմանական նախագահության հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակի պետ Թոմաս Լենկին

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը Թոմաս Լենկին ներկայացրել է ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների, հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն:

Դավիթ Տոնոյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ մայիսի 11-ին ԵԱՀԿ առաքելության կողմից հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ դիտարկումն անցկացնելուց ժամեր անց ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակոցից նույն վայրում սպանվել է ՊԲ զինծառայող: (Նշենք, որ Գերմանիայի պատվիրակն անձամբ մասնակցել է դիտարկմանը

Վերոնշյալ պատահարը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ ներկայիս ձևաչափով իրականացվող դիտարկումներն արդյունավետ չեն և Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հրադադարը: Շեշտվել է, որ շփման գծում հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրումը նմանատիպ միջադեպերի կանխարգելման արդյունավետ գրավականներից է:

Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի տեղեկատվությանը, թե իբր հայկական կողմը օգտագործել է սպիտակ ֆոսֆորային արկ: Վերոնշյալ տեղեկատվության շրջանառության մեջ հայտնվելը ևս մեկ անգամ փաստում է շփման գծում հետաքննության միջազգային մեխանիզմների անհրաժեշտության մասին` նմանատիպ ապատեղեկատվության տարածումը կանխելու համար:

Ավելացնենք, որ հետաքննական մեխանիզմների ներդրումը մասնավորապես թույլ կտա պարզել, թե որ կողմն է խախտում հրադադարն ու կրակում առաջինը։ Հայկական կողմը բազմիցս նշել է այդ մեխանիզմների անհրաժեշտության մասին, ԵԱՀԿ միջնորդները նույնպես համաձայն են այդ մեխանիզմների ներդրմանը, սակայն Ադրբեջանը շարունակաբար հրաժարվում է դրանցից։ Այս մեխանիզմները մտնում են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկած՝ կողմերի միջև վստահության ամրապնդման ուղղությունների մեջ։

One response to “Տոնոյանը ԵԱՀԿ պատվիրակներին ներկայացրել է շփման գծում հետաքննական մեխանիզմների անհրաժեշտությունը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 8–14 մայիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *