ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին

Մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովի հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանական գերատեսչության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովի հանդիպումը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովի հանդիպումը

ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ Զինված ուժերում մարդու իրավունքների բարելավման, բարեվարքության սկզբունքների ամրապնդման, մարդասիրական ականազերծման հայկական կենտրոնի ինստիտուցիոնալ կարողությունների և մասնագիտական հմտությունների կատարելագործմանն ուղղված տարատեսակ համատեղ ծրագրերի շարունակական իրականացումը:

Շնորհավորելով դեսպան Ավակովին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը կներառի նաև նոր ոլորտներ, ինչպիսին է, օրինակ, առաջիկա համապետական ընտրություններին զինծառայողների ընտրելու իրավունքի պատշաճ երաշխավորումը:

Դեսպան Ավակովն իր հերթին վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի:

Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը դեսպան Ավակովին մաղթել է հաջողություններ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *