Սեյրան Օհանյանն ընդունել է Իրանի ՊՆ ենթակա կազմակերպության պատվիրակությանը

Փետրվարի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության «ԷԹՔԱ» կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Մեհդի Քարբալայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Սեյրան Օհանյանն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության «ԷԹՔԱ» կազմակերպության պատվիրակությանը:

Սեյրան Օհանյանն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության «ԷԹՔԱ» կազմակերպության պատվիրակությանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են սննդարդյունաբերության, տեքստիլ արդյունաբերության, կառուցապատման և այլ ոլորտներում մասնագիտացած իրանական ընկերության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև համագործակցություն ծավալելու հնարավորությունները:

Մինչև փետրվարի 7-ը նախատեսված աշխատանքային այցի ընթացքում իրանական պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև ՀՀ արդյունաբերական մի շարք ձեռնարկությունների ղեկավարության հետ:

Հիշեցնենք, որ 2015-ի մայիսին Իրան կատարած այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը այցելել է նաև հենց «ԷԹԿԱ» ընկերություն: Այցի ընթացքում փոխնախարարը հանդիպել է նաև ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարին և փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարի հրավերը` Հայաստան այցելելու վերաբերյալ: Բրիգադի գեներալ Հոսեյին Դեհղանին սիրով ընդունել է Սեյրան Օհանյանի հրավերը, և խոստացել Հայաստան այցելել ընթացիկ տարում (իրանական տարին ավարտվում է մարտին):

4 responses to “Սեյրան Օհանյանն ընդունել է Իրանի ՊՆ ենթակա կազմակերպության պատվիրակությանը

  1. Pingback: ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին | Ռազմ.info

  2. Pingback: ՀՀ ՊՆ պատվիրակությանն ընդունել է Իրանի պաշտպանության նախարարը | Ռազմ.info

  3. Pingback: Հայաստանն ու Իրանը կարող են համագործակցել ռազմական ոլորտում. Վ. Ոսկանյան | Ռազմ.info

  4. Pingback: Վիգեն Սարգսյանն այցելել է Իրանի բանակի թիկունքային ապահովումն իրականացնող ընկերություն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *