Փետրվարի 5-ի գիշերը ժամը 03:55-ի սահմաններում ՊԲ հարավային զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիմոն Ռաֆիկի Ճավրշյանը: Այս մասին հայատնում է ՊԲ մամուլի ծառայությունը։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Լրացում. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանի սպանության դեպքի առթիվ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:
Ըստ հաղորդագրության՝ այսօր՝ փետրվարի 5-ին՝ ժամը 03:55-ի սահմաններում, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանը:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ:
Կատարվում է նախաքննություն:
Pingback: ՊԲ զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 31 հունվարի – 6 փետրվարի, 2016 | Ռազմ.info
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2016-ի փետրվարին. Razm.info | Ռազմ.info