Մայիսի 24-ից 25-ը աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Այցի հիմնական նպատակն էր հստակեցնել պաշտպանության ոլորտում հայ-իրանական երկկողմ համագործակցության օրակարգը, նախանշել առաջիկայում իրականացվելիք միջոցառումները:
Այցի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադի գեներալ Հոսեյին Դեհղանին և վերջինիս տեղակալ, բրիգադի գեներալ Ֆիրուզ Մասիհ Փուրին: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև Արցախյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին առնչվող հարցեր:
Դավիթ Տոնոյանը ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարին է փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարի հրավերը` Հայաստան այցելելու վերաբերյալ: Բրիգադի գեներալ Հոսեյին Դեհղանին սիրով ընդունել է Սեյրան Օհանյանի հրավերը, և խոստացել Հայաստան այցելել ընթացիկ տարում:
Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև «Մալեք-Աշթար» գիտատեխնոլոգիական համալսարան, Իրանի ռազմավարական հետազոտությունների կենտրոն, ինչպես նաև Էթկա ընկերություն: Այցելությունների ընթացքում կայացել են հանդիպումներ ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ ” «Մալեք Աշթար» համալսարանի ղեկավար, բրիգադի գեներալ Ռեզա Մոզաֆարի Նիայի, ռազմավարական հետազոտությունների կենտրոնի պետ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Նասրոլլահ Քալանթարի և «Էթկա» ընկերություն ղեկավարության հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են ռազմական կրթության բնագավառում հայ-իրանական երկկողմ համագործակցության ընդլայնման, թիկունքային ապահովման, մասնավորապես` մատակարարումների ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր:
Pingback: ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին | Ռազմ.info
Pingback: Սեյրան Օհանյանն ընդունել է Իրանի ՊՆ ենթակա կազմակերպության պատվիրակությանը | Ռազմ.info
Pingback: ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի դեպանին | Ռազմ.info
Pingback: ՀՀ ՊՆ պատվիրակությանն ընդունել է Իրանի պաշտպանության նախարարը | Ռազմ.info
Pingback: ՀՀ ՊՆ-ում ընդունել են Իրանի պաշտպանության նախարարի տեղակալին | Ռազմ.info
Pingback: Հայաստանն ու Իրանը կարող են համագործակցել ռազմական ոլորտում. Վ. Ոսկանյան | Ռազմ.info