Ադրբեջանցի խաղաղապահների հերթական խումբը վերադարձել է Աֆղանստանից

Ադրբեջանի զինծառայողների 21 հոգանոց հերթական խումբը, որը ՆԱՏՕ-ի՝ 2015-ի հունվարին մեկնարած «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում խաղաղապահ ծառայություն էր իրականացնում Աֆղանստանում, ռոտացիայի շրջանակներում վերադարձել է Ադրբեջան։

Աֆղանստան մեկնող ադրբեջանցի խաղաղապահներ

Աֆղանստան մեկնող ադրբեջանցի խաղաղապահներ

Այս մասին նոյեմբերի 13-ին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողների նախորդ խումբը ( 25  հոգի ) Աֆղանաստան է մեկնել հոկտեմբերի 14-ին։ Ադրբեջանցի խաղաղապահների թիվն Աֆղանստանում ներկայում 94 է, որոնց թվում ծառայում են նաև 2 ռազմական բժիշկ և ինժեներական զորքերի 2 ներկայացուցիչ։

Նշենք, որ Ադրբեջանի զինծառայողներն Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն են իրականացնում 2002-ի նոյեմբերի 20-ից։

Հիշեցնենք, որ 2011-ին Աֆղանստանում  ISAF առաքելությունն ավարտվել է 2014-ի դեկտեմբերի 28-ին: Նույն օրը Քաբուլում բարձրացվել է  «Վճռական աջակցություն» նոր առաքելության դրոշը:  Այս առաքելությունը ոչ մարտական է, հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։

One response to “Ադրբեջանցի խաղաղապահների հերթական խումբը վերադարձել է Աֆղանստանից

  1. Pingback: Ադրբեջանցի խաղաղապահների հերթական խումբը վերադարձել է Աֆղանստանից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *