Ադրբեջանցի խաղաղապահների հերթական խումբը մեկնել է Աֆղանստան

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների 25 հոգանոց հերթական խումբը ռոտացիայի շրջանակներում մեկնել է Աֆղանաստան՝ ծառայելու 2015-ի հունվարին մեկնարած «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Աֆղանստան մեկնող ադրբեջանցի խաղաղապահներ

Աֆղանստան մեկնող ադրբեջանցի խաղաղապահներ

Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողների նախորդ խումբը (40 հոգի) Աֆղանաստան է մեկնել հուլիսի 8-ին Թուրքիայի ՌՕՈւ-ի C-130 Hercules բեռնատար ինքնաթիռով և ծառայության են անցել Թուրքիայի հրամանատարության ներքո, որն այս տարվա հունվարի 5-ին ստանձնել է Քաբուլի՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական թռիչքների համար օգտագործվող միջազգային օդանավակայանի պաշտպանությունը:

Նշենք, որ Ադրբեջանի զինծառայողներն Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն են իրականացնում 2002-ի նոյեմբերի 20-ից, ու ադրբեջանցի խաղաղապահների թիվն Աֆղանստանում ներկայում 94-ն է, որոնց թվում ծառայում են նաև 2 ռազմական բժիշկ և ինժեներական զորքերի 2 ներկայացուցիչ։

Հիշեցնենք, որ 2011-ին Աֆղանստանում մեկնարկած ISAF առաքելությունն ավարտվել է 2014-ի դեկտեմբերի 28-ին: Նույն օրը Քաբուլում բարձրացվել է  «Վճռական աջակցություն» նոր առաքելության դրոշը:  Այս առաքելությունը ոչ մարտական է, հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։

One response to “Ադրբեջանցի խաղաղապահների հերթական խումբը մեկնել է Աֆղանստան

  1. Pingback: Ադրբեջանցի խաղաղապահների հերթական խումբը վերադարձել է Աֆղանստանից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *