Ադրբեջանի զինծառայողների 42 հոգանոց հերթական խումբը, որը ՆԱՏՕ-ի՝ 2015-ի հունվարին մեկնարած «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում խաղաղապահ ծառայություն էր իրականացնում Աֆղանստանում, փոխարինումից հետո վերադարձել է Ադրբեջան։Այս մասին հունվարի 21-ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Նշենք, որ ադրբեջանցի զինծառայողների նախորդ խումբը ( 42 հոգի ) Աֆղանաստան է մեկնել հունվարի 7-ին, իսկ դրան նախորդել էր 2015-ի նոյեմբերի 13-ին 21 հոգանոց խմբի վերադարձը :
Ադրբեջանցի խաղաղապահների թիվն Աֆղանստանում ներկայում 94 է, այս ստորաբաժանման կազմում ծառայում են նաև 2 ռազմական բժիշկ և ինժեներական զորքերի 2 զինծառայող։
Հավելենք, որ Ադրբեջանի զինծառայողներն Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն են իրականացնում 2002-ի նոյեմբերի 20-ից։
Հիշեցնենք, որ 2011-ին Աֆղանստանում ISAF առաքելությունն ավարտվել է 2014-ի դեկտեմբերի 28-ին: Նույն օրը Քաբուլում բարձրացվել է «Վճռական աջակցություն» նոր առաքելության դրոշը: Այս առաքելությունը ոչ մարտական է, հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։