Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգի Էրջիշ գավառում անվտանգության ուժերի և PKK-ի զինյալների միջև բախման ընթացքում սպանվել է մեկ թուրք զինծառայող, վիրավորվել՝ ևս երեքը։Այս մասին հայտնում է թուրքական Դողան լրատվական գործակալությունը։ Ձեռնարկվել է հատուկ գործողություն՝ զինյալներին հայտնաբերելու համար։
Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե և Սիլոփ գավառներում անվտանգության ուժերի հատուկ գործողությունների ընթացքում սպանվել է PKK-ի 11 զինյալ։ Այս մասին հայտնում է Դողանը։
Միևնույն նահանգում անվտանգության ուժերին է հանձնվել Իրաքի հյուսիսից փախած PKK-ի 10 զինյալ։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։
Թուրքիայի Իզմիր նահանգում ձերբակալվել են «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) 16 կին անդամ՝ երկրի հարավարևելյան Դիարբեիքիր նահանգի Սիլվան գավառում, թուրք-քրդական բախումների պատճառով, պարբերաբար պարետային ժամ հայտարարելու որոշումների դեմ բողոքի ակցիային մասնակցելու մեղադրանքով։ Այս մասին գրում է Դողանը։
Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Լիջե գավառում PKK-ի զինյալներն ական են նետել ոստիկանական զրահապատ մեքենայի ուղղությամբ։ Արդյունքում սպանվել է երկու ուժային։ Այս մասին հաղորդում է Դողանը։