Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 20-26 սեպտեմբերի, 2015

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 1 սպանվածի և 3 վիրավորի մասին • Ադրբեջանը հայտնում է ականանետի կրակոցից քաղաքացիականի զոհվելու մասին • Ադրբեջանում բացվել է ռազմական օդաչուների վերապատրաստման նոր կենտրոն

Ադրբեջանցի սպանված զինծառայող

Ադրբեջանցի սպանված զինծառայող

Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտնել է, որ հայկական զինված ուժերի կիրառած 82 մմ ականանետի կրակոցից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային Մամեդով Էլշան Վագիֆ օղլուն (Məmmədov Elşən Vaqif oğlu), ևս 3 զինծառայող բեկորային վնասվածքներ են ստացել։

Սեպտեմբերի 26-ին շփման գծի Աղդամի հատվածում հայկական կողմի ականանետային կրակից վիրավորվել ու հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի Գարադաղլը գյուղի բնակիչ, 1975 թ. ծնված Բաղիրով Բեհրամ Գարախան օղլուն։
Զաքիր Հասանովի այցը ՌՕՈւ նորաբաց ուսումնական կենտրոն

Զաքիր Հասանովի այցը ՌՕՈւ նորաբաց ուսումնական կենտրոն

Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանում շահագործման է հանձնվել ռազմական օդաչուների վերապատրաստման նոր կենտրոն, որի բացմանը ներկա է եղել նաև երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, ում ուղեկցել է ՌՕՈւ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Վրաստանում

Թուրքիայում

3 responses to “Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 20-26 սեպտեմբերի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 20-26 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 20-26 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

  3. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան․ 27 սեպտեմբերի — 3 հոկտեմբերի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *