Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտնել է, որ հայկական զինված ուժերի կիրառած 82 մմ ականանետի կրակոցից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային Մամեդով Էլշան Վագիֆ օղլուն (Məmmədov Elşən Vaqif oğlu), ևս 3 զինծառայող բեկորային վնասվածքներ են ստացել: Ըստ նույն աղբյուրի՝ նրանց վիճակը «բավարար է»։
Այնուամենայնիվ, ադրբեջանական Vesti.az լրատվակայքի տվյալներով, վիրավորների վիճակն «անբավարար է»:
Հավելենք, որ վերջին շրջանում իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարված է: Հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներով հրետակոծում է ինչպես հայկական զինուժի դիրքերը, այնպես էլ Տավուշի սահմանամերձ գյուղերը:
Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը թուրքական արտադրության TR-107 կայաններով կրակել է Արցախի հյուսիս-արևելքում զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա: Զոհվել են ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995 թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան վիրավորներ:
Սեպտեմբերի 24-ին էլ Տավուշում ադրբեջանական գնդակից սպանվել էին 3 քաղաքացիներ:
Pingback: ՊԲ հրամանատար. պետք լինի կկիրառենք նաև ավելի ծանր հրետանային միջոցներ | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի սեպտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանի ԱԳՆ զեկույցները բացահայտել են Ադրբեջանի ՊՆ չհայտնած առնվազն 10 մարտական կորուստ | Ռազմ.info