Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 20-26 սեպտեմբերի, 2015

Աֆղանստանում ծառայող վրաստանցի զինծառայողը զոհվել է թալիբների հարձակման ժամանակ • Վրաստանն ԱԱԽ նիստում չի ապահովել քվորում՝ երկրի ԶՈւ թվաքանակը հաստատելու համար • Վրաստանցի 5 զինծառայող մեկնելու է Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն ծառայելու

Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն մեկնող զինծառայողները

Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն մեկնող զինծառայողները

Սեպտեմբերի 21-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հանդիպել է Վրաստանի զինված ուժերի 5 զինծառայողի հետ, ովքեր պատրաստվում են մեկնել Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն՝ Եվրամիության հովանու ներքո խաղաղապահ առաքելություն իրականացնելու։

Սեպտեմբերի 23-ին Վրաստանի նախագահի նստավայրում անցկացվել է ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Խորհրդի 11 անդամներից ներկա չեն եղել 4-ը, այդ թվում՝ վարչապետը և արտգործնախարարը, ինչի պատճառով նիստը չի կայացել: Նիստի օրակարգում կար 3 հարց՝ 2016 թվականին Վրաստանի զինված ուժերի թվաքանակը, պաշտպանության ամրապնդման հարցեր, ինչպես նաև «2015-2018թթ Վրաստանի նկատմամբ սպառնալիքների փաստաթղթի» նախագիծը։

Սեպտեմբերի 22-ին Աֆղանստանի Բահրամ ավիաբազայում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում պարեկություն անելու ժամանակ «Թալիբանի» զինյալների հարձակման հետևանքով զոհվել է Վրաստանի ԶՈւ 4-րդ մեխանիզացված բրիգադի 43-րդ գումարտակի շարքային զինծառայող, 21-ամյա Վասիլ Կղուլջանիշվիլին։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 20-26 սեպտեմբերի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան․ 27 սեպտեմբերի — 3 հոկտեմբերի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *