Ադրբեջանը հայտնում է ականանետի կրակոցից քաղաքացիականի զոհվելու մասին

Ըստ ադրբեջանական աղբյուրների, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, շփման գծի Աղդամի հատվածում հայկական կողմի ականանետային կրակից վիրավորվել ու հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի Գարադաղլը գյուղի բնակիչ, 1975 թ. ծնված Բաղիրով Բեհրամ Գարախան օղլուն (Bağırov Bəhram Qaraxan oğlu): Այս մասին հայտնում է  ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

«ԱՊԱ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ քաղաքացիականը սպանվել է ականանետի կրակոցից

«ԱՊԱ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ քաղաքացիականը սպանվել է ականանետի կրակոցից

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 25-ին, հակառակորդը հարվածել էր ՊԲ թիկունքային ստորաբաժանումներից մեկին, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 16 վիրավոր:

ՀՀ ՊՆ-ն սեպտեմբերի 26-ին հաղորդագրություն է տարածել՝ զգուշացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբին և Ադրբեջանին, որ այսուհետ ՀՀ ԶՈւ-ն օգտագործելու է հրթիռահրետանային «համարժեք միջոցներ»՝ մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը:

One response to “Ադրբեջանը հայտնում է ականանետի կրակոցից քաղաքացիականի զոհվելու մասին

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 20-26 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *