Պաշտպանության բանակում երեկվա հրետակոծումից վիրավորվել է 16 զինծառայող

Երեկ` սեպտեմբերի 25-ին, հակառակորդը հարվածել է հասցրել ոչ թե առաջնագծում տեղակայված դիրքապահ ուժերին, այլ թիկունքային ստորաբաժանումներին, որի հետևանքով Արցախի Պաշտպանության բանակի 4 զինծառայող է զոհվել, ևս 16-ը վիրավոր են: Վիրավորների մասին տվյալներ է հաղորդում ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:  

Հաղորդագրության մեջ նշվում է, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և հոսպիտալ տեղափոխվել ժամկետային զինծառայողներ

  • Արկադի Արմենի Մուրադյանը
  • Հարություն Նորիկի Թովմասյանը
  • Կարեն Սասունի Վարդանյանը
  • Վանիկ Ավետիքի Մարտիրոսյան
  • Թաթուլ Աշոտի Պողոսյանը
  • Սերգեյ Հարությունի Էլոյանը
  • Խաչատուր Հայրիկի Պապիկյանը
  • Յաշա Արկադիի Բաղդասարովը
  • Արման Արմենակի Ստեփանյանը
  • Նարեկ Սարմենի Թառումյանը
  • Կարեն Անատոլիի Երեմյանը
  • Սաֆար Արսենի Սաֆարյանը
  • Վուրգ Աղասու Գալստյանը
  • Ռազմիկ Նորիկի Խաչատրյանը
  • Սեդրակ Հովսեփի Ղարիբյանը
  • Հայկ Հովհաննեսի Հովհաննիսյանը

Դեպքի առթիվ Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Տեղեկացնենք, որ այսօր` սեպտեմբերի 26-ին, ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախում երեկվա՝ սեպտեմբերի 25-ի միջադեպի և Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ` նշելով, որ այսուհետ օգտագործվելու են հրթիռա-հրետանային միջոցներ` Ադրբեջանի ԶՈւ բոլոր տեղաշարժերը խոցելու համար:

7 responses to “Պաշտպանության բանակում երեկվա հրետակոծումից վիրավորվել է 16 զինծառայող

  1. Pingback: Զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայության» մեդալով | Ռազմ.info

  2. Pingback: Նախարար Օհանյանը ՀՀ ՊՆ կենտրոնական զինհոսպիտալում այցելել է ՊԲ վիրավոր զինծառայողներին | Ռազմ.info

  3. Pingback: Ադրբեջանը հայտնում է ականանետի կրակոցից քաղաքացիականի զոհվելու մասին | Ռազմ.info

  4. Pingback: Հայտնի է հայկական կողմի գործողությունների արդյունքում սպանված ադրբեջանցի զինծառայողներից մեկի անունը | Ռազմ.info

  5. Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է սեփական զինուժի 3 զինծառայողի մահվան մասին | Ռազմ.info

  6. Pingback: [Լրացված] Հակառակորդն ունի ևս 6 զոհ. ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները | Ռազմ.info

  7. Pingback: Ադրբեջանի զինուժի ձախողումների ֆոնին այդ երկիր է ժամանում Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *