Սեպտեմբերի 26-ին և լույս 27-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արցախյան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականանետերով ու ՌՊԳ-7 և ԱԳՍ-17 տիպի նռնականետներով, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց:
Հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև TR-107 համազարկային կրակի ռեակտիվ կայան:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահել լիակատար վերահսկողության տակ: