Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը հայտարարել է, որ Տաջիկստանը հնարավոր է համարում իր տարածքում ռուսական 201-րդ ռազմաբազայի տեղակայման ժամկետը ևս 49 տարով երկարաձգելու վերաբերյալ ռուսական կողմի առաջարկած տարբերակի ընդունումը։
«Տաջիկստանի իշխանությունները խոստացել են առավելագույնս օժանդակել միջկառավարական համաձայնագրի կնքմանը»,- ասել է Վլադիմիր Չիրկինը՝ հավելելով, որ ռուսական կողմի մշակած նախագիծը ենթադրում է ռազմաբազայի տեղակայում անվճար հիմունքներով։ Տաջիկստանի իշխանությունները, սակայն, պաշտոնապես չեն հաստատել Չիրկինի հայտարարությունը ռազմաբազայի անվճար տեղակայման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ վերջերս մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Տաջիկստանը ռազմաբազայի համար ցանկանում է տարեկան 250 մլն. դոլար ստանալ, իսկ մինչ այդ ռուսական կողմը ռազաբազան շահագործում էր անվճար, սակայն փոխարենը տրամադրում էր Տաջիկստանին զինամթերք և ռազմական տեխնիկա։
Հիշեցնենք նաև, որ ռուսական ռազմաբազաների վարձակալման պայմանների փոփոխություններ է պահանջում նաև Ղրղըզստանը։
Pingback: ՌԴ Պաշտպանության փոխնախարարը Դուշանբեում կքննարկի ռուսական ռազմաբազայի հարցը | Ռազմ.info