Իրանում նավթի նոր հանքավայր է հայտնաբերվել

presstv.com կայքը տեղեկացնում է, որ օրերս իրանական Khazar Exploration and Production Co. (KEPCO) ընկերության գործադիր տնօրեն Ալի Օսուլին (Ali Osouli) հայտնել է, որ Իրանի հյուսիսում գտնվող Գիլանի նահանգի առափնյա հատվածում հայտնաբերվել են գազի և նավթի պաշարներ: Ըստ նրա, նավթի արդյունահանման օրական ծավալը կկազմի մինչև 8 հազար բարել, իսկ գազի պաշարները մոտավորապես 1.4 մլրդ խորանարդ մետր են: Դա համարժեք է Իրանի գազի սպառման 10 տարվա չափաբաժնին:

Իրանական աղբյուրները հայտնում են, որ հանքավայրն ամբողջության իրենց տարածքում է և չի առնչվում հարևան պետությունների հետ:
Գիլանի նահանգապետ Մեհդի Սաադաթին հայտնել է, որ հանքավայրի շահագործումը կսկսվի առաջիկա երկու տարիների ընթացքում և առնվազ 6 հազար նոր աշխատատեղ կապահովի:

2009-2010թթ. ընթացքում Իրանի տարածքում հայտնաբերվել է 13 հանքավայր, որոնց պաշարները կազմում են մոտավորապես 14 մլրդ նավթի համար և 45 տրիլիոն խորանարդ մետր` գազի: Սաուդյան Արաբիայից հետո Իրանը նավթի և գազի պաշարներով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում, սակայն ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների պատճառով նավթի արդյունահանումն այնտեղ նվազել է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *