Ռուսաստանում անցկացվելիք «Միջազգային բանակային խաղեր-2015» մրցույթի մասնակից ոչ ռուսաստանյան թիմերի թիվը, համեմատած նախորդ տարվան, աճել է 4 անգամ՝ 11-ից հասնելով 46-ի: Այս մասին հունիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինը: Այս մասին հատնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Մոտավոր հաշվարկներով՝ զորախաղերի՝ արտերկրացի մասնակիցների թիվը կհասնի 1900-ի, իսկ դիտորդներինը՝ 400-ի: Ամենամեծաթիվ պատվիրակություններով հանդես կգան Ռուսաստանն ու Չինաստանը՝ համապատասխանաբար մասնակցելով 14 և 13 մրցույթի:
Մրցումներին արտերկրից մասնակցելու է շուրջ 46 թիմ և 15 դիտորդական խումբ: Բախինը նշել է, որ նախապես ՌԴ ՊՆ-ից մրցույթին մասնակցելու հրավեր են ստացել շուրջ 34 պետություն: Հետագայում աշխատանքային այցերի ընթացքում հրավիրվել է ևս 15 պետություն:
«Միազգային բանակային խաղեր-2015» մրցույթով Ռուսաստանում փաստորեն միացրել են «Տանկային բիաթլոն», «Ավիադարտս» և մի քանի այլ մրցույթներ, որոնք մինչ այս անցկացվում էին առանձին-առանձին:
Այս տարի օգոստոսի 1-ին պաշտոանական բացմանը զուգահեռ կմեկնարկի նաև «Տանկային բիաթլոնը», որը կտևի մինչև օգոստոսոի 15-ը: Օգոստոսի 3-13 կընթանան «Ավիադարտս» (օդաչուների՝ ցամաքային թիրախներ խոցելու մրցույթ), «Կասպյան ծով-2015» (ՌԾՈւ մրցույթ, մասնակցելու են Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի թիմերը) և մյուս մրցույթները:
Pingback: Մոսկվայում կանցկացվի ԱՊՀ պետությունների զինված ուժերի ռազմամարզական մրցույթ | Ռազմ.info
Pingback: ՌԴ-ում «Միջազգային բանակային խաղեր-2015» մրցույցի մասնակից երկրները 17-ն են, դիտորդները՝ 6-ը | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանի նավերը մեկնել են Մախաչկալա՝ «Կասպյան գավաթին» մասնակցելու | Ռազմ.info