Հուլիսի 25-ից 31-ը Մոսկվայում անցկացվելու են ԱՊՀ պետությունների զինված ուժերի միջև առաջին ռազմամարզական խաղերը, որոնց իրենց մասնակցությունը հաստատել են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Տաջիկստանը, ինչպես նաև Հայաստանը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:
Մրցույթի ընթացքում մասնակից երկրների զինծառայողները մրցելու են 10 սպորտաձևերում, որոնցից 6-ը ռազմամարզական, այդ թվում՝ կրակային և մենամարտային վարժաձևեր, ինչպես նաև ձյուդո, լող, սպորտային կողմնորոշում և մարզաքարերի բարձրացում:
Ռազմամարզական խաղերի անցկացման վերաբերյալ որոշումն ընդունել են ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները՝ ԽՍՀՄ ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի նշանավորման համար: Խաղերի նպատակն է բարձրացնել մասնակից անձնակազմի ֆիզիկական պատրաստվածության մակարդակը:
Նշենք, որ հուլիսի 31-ին ռազմամարզական խաղերի ավարտից հետո՝ օգոստոսի 1-ին, Մոսկվայում մեկնարկելու է «Միջազգային բանակային խաղեր» մրցույթը, որի շրջանակներում անցկացվելու են «Տանկային բիաթլոնը», «Ավիադարտսը» և մի շարք այլ մրցույթներ:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 19-25 հուլիսի, 2015 | Ռազմ.info