Քրդական ուժերը ԻՊ-ի կարևոր ռազմաբազա են գրավել

Երեկ՝ հունիսի 23-ին քրդական «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատի» (YPG) մարտիկները գրավել են Սիրիայի Ռաքքա քաղաքից մոտ 50 կմ դեպի հյուսիս գտնվող Այն Իսսա քաղաքը, որտեղ գործում էր ԻՊ-ի ռազմաբազա։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

YPG-ի քրդական ջոկատներ

YPG-ի քրդական ջոկատներ

Նշվում է, որ քրդական ուժերը գործել են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների օժանդակությամբ։ YPG-ի մարտիկներին ըստ նախնական տեղեկությունների հաջողվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից գրավել Այն Իսա քաղաքը և քաղաքում տեղակայված ռազմաբազան ու ԻՊ-ի գրոհայիններին 7 կմ հետ մղել, որից հետո վերջիններս սկսել են փախչել Ռաքքա քաղաքի ուղղությամբ, որը դեռևս գտնվում է ԻՊ-ի ձեռքում։

Հիշեցնենք, որ քրդական PYG-ի և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման մարտիկներին հունիսի 16-ին վերջնականապես հաջողվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տիրապետությունից ազատագրել Թուրքիայի սահմանակից Թել Աբյադ քաղաքը և անցակետը։

One response to “Քրդական ուժերը ԻՊ-ի կարևոր ռազմաբազա են գրավել

  1. Pingback: «Իսլամական պետության» գրոհայինները Թուրքիայի սահմանից ներխուժել են Քոբանի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *