Հայտնաբերվել է ԻՊ-ի՝ Սիրիայից Թուրքիա տանող գետնուղի

Քրդական «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատի» (YPG) մարտիկները «Իսլամական պետության» խմբավորումից Սիրիայի Թել Աբյադ գավառը գրավելուց հետո հայտնաբերել է Սիրիայից Թուրքիա տանող 500 մետրոնց գետնուղի։ Այս մասին հայտնում է թուրքական «Էնսոնհաբեր» լրատվակայքը։

Սիրիայի Թել Աբյադ քաղաքից դեպի Թուրքիա փորված գետնուղու մուտքը

Սիրիայի Թել Աբյադ քաղաքից դեպի Թուրքիա փորված գետնուղու մուտքը

Ըստ լրատվակայքի փոխանցած տեղեկությունների՝ Սիրիայի մեծամասամբ քրդաբնակ Ռոժովա շրջանի Թել Աբյադ քաղաքի մոտակայքից դեպի Թուրքիայի Աքչաքալե գավառ տանող 3 մետր խորությամբ 500-մետրանոց թունելի բարձրությունը եղել է մոտավորապես 1,5 մ, իսկ լայնությունը՝ 1 մ։

Թել Աբյադը Սիրիան Թուրքիային կապող կարևորագույն կետերից մեկն է, որտեղ կա խոշոր սահմանային անցակետ։ 2014 թվականից այն գտնվում էր «Իսլամակն պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողության ներքո։ Հաշվի առնելով Թուրքիայի՝ ԻՊ-ի հետ կապերը և վերջինիս տրամադրվող օգնությունը փաստող տեղեկությունները՝ ըստ ամենայնի այդ թունելը ևս ծառայել է խմբավորման գրոհայինների Թուրքիա անարգել մուտք գործելու և սպառազինություն ներկրելու համար։ Սակայն լրատվամիջոցը նաև նշում է, որ գետնուղու մի մասը քանդված է եղել, և այն չի գործել։

Տեղին է նշել, որ ամերիկյան New York Times պարբերականի մայիսի 4-ի հրապարակման մեջ նշվում էր, որ Թուրքիայի տարածքում՝ մասնավորապես նույն Աքչաքալե գավառում վերամշակվում և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը մատակարարվում է զինամթերք` այդ թվում ամոնիումի նիտրատ, որն օգտագործվում է պայթուցիկներ պատրաստելու համար:

Հավելենք, որ 2015-ի մայիսի 28-ին թուրքական «Ջումհյուրիեթ» պարբերականի կայքը հրապարակել էր տեսանյութ, որում հստակ երևում էր, որ 2014-ին հունվարին Թուրքիայի ազգային անվտանգության կազմակերպության ուղեկցությամբ Սիրիա գնացող բեռնատարները զենք են տեղափոխել:

Հիշեցնենք նաև, որ քրդական PYG-ի և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման մարտիկներին հունիսի 16-ին վերջնականապես հաջողվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տիրապետությունից ազատագրել Թուրքիայի սահմանակից Թել Աբյադ քաղաքը և անցակետը։

One response to “Հայտնաբերվել է ԻՊ-ի՝ Սիրիայից Թուրքիա տանող գետնուղի

  1. Pingback: ԻՊ-ն նոր հարձակումներ է սկսել Սիրիայի հյուսիսում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *