Թուրքիայի տարածքից ԻՊ-ին պայթուցիկ նյութեր են վաճառում. NY Times

Թուրքիայի տարածքում վերամշակվում և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը մատակարարվում է զինամթերք` այդ թվում ամոնիումի նիտրատ, որն օգտագործվում է պայթուցիկներ պատրաստելու համար: Այս մասին նշվում է New York Times պարբերականի մայիսի 4-ի հրապարակման մեջ:

Իսլամական պետություն խմբավորման համար նախատեսված ամոնիումի նիտրատը Թուրքիայի Աքչաքալե գավառում.`նկարը` Նյու Յորք Թայմս պարբերականի թղթակցի

Իսլամական պետություն խմբավորման համար նախատեսված ամոնիումի նիտրատը Թուրքիայի Աքչաքալե գավառում.`նկարը` Նյու Յորք Թայմս պարբերականի թղթակցի

Ամերիկյան պարբերականի հոդվածում մասնավորապես նշվում է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը թուրք-սիրիական սահմանի՝ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից հեշտությամբ ստանում է Թուրքիայից ուղարկված սննդամթերքն ու զինամթերքը:

Պարբերականի թղթակցի հաղորդած տեղեկության համաձայն` թուրքական սահմանը հեշտությամբ անցնում է նաև ԻՊ-ի զինյալների համար նախատեսված ամոնիումի նիտրատը, որը պայթուցիկ նյութ է, և այլ նյութերի` մասնավորապես՝ մազութի հետ խառնվելով՝ վերածվում է վտանգավոր պայթուցիկի: Այդպիսի խառնուրդով ստեղծված պայթուցիկը կարող է մոտ 85 անգամ առավել մեծ ավերածություններ առաջացնել` քան տրոտիլի ցանկացած խառնուրդով ստեղծված պայթուցիկ:

Զինամթերքը ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող Էլ-Աբիադ քաղաք տեղափոխվում է Թուրքիայի հարավային Աքչաքալե գավառից` սայլերով: «Նյու Յորք Թայմսի» թղթակիցը նշում է, որ անձամբ եղել է թուրքական այն գավառում, որտեղ պատրաստում և փաթեթավորում են «Իսլամական պետություն» խմբավորման համար նախատեսված ամոնիումի նիտրատով լի պարկերը: Նա նշում է, որ ամեն օր 4 բեռնված սայլ հատում է թուրք-սիրիական սահմանը, բեռը տանում սիրիական Էլ-Աբիադ և դատարկ վերադառնում:

Պատասխանելով թղթակցի հարցերին` Աքչաքալեի գավառից պատգամավոր ընտրված ընդդիմադիր գործիչ Մեհմեթ Այհանը նշել է, որ ամոնիումի նիտրատն ամենևին էլ գյուղատնտեսական նպատակներով չի ուղարկվում Սիրիա, սակայն, միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ այս նախաձեռնությունը լավ բան է, քանի որ տեղի բնակչության համար հավելյալ աշխատատեղեր և եկամուտի աղբյուր է ստեղծվել:

Ավելացնենք, որ նման խառնուրդով պայթուցիկները լայնորեն օգտագործվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Մինչ օրս էլ ահաբեկչական խմբավորումներն օգտագործում են ամոնիումի նիտրատի և մազութի խառնուրդով պայթուցիկներ: Եվ հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև ԻՊ-ի ներկայիս ահաբեկչական գործունեությունները` դժվար թե թուրքական իշխանությունները կարողանան հիմնավորել, որ ամոնիումի նիտրատն «Իսլամական պետություն» խմբավորմանը վաճառվում է գյուղատնտեսական նպատակներով` քանի որ այն նաև ազոտական պարարտանյութ է:

2 responses to “Թուրքիայի տարածքից ԻՊ-ին պայթուցիկ նյութեր են վաճառում. NY Times

  1. Pingback: Armday – Թուրքիայի տարածքից ԻՊ-ին պայթուցիկ նյութեր են վաճառում. Ռազմինֆո

  2. Pingback: Հայտնաբերվել է ԻՊ-ի՝ Սիրիայից Թուրքիա տանող գետնուղի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *