Ավարտվել է Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈւ համատեղ զորավարժությունը • Թուրքիայում մեկնարկել է միջազգային որոնողափրկարարական զորավարժություն • Թուրքիայի ԶՈւ թվաքանակը նվազել է մոտ 5 հազարով • Թուրքիայում զինծառայողը սպանել է ծառայակցին. ևս մեկը վիրավոր է
• Մարտի 22-29-ին Անկարայում Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ անցկացված զորավարժությունն ավարտվել է։
• Թուրքիայում մարտի 30-ին մեկնարկել է Işık-2015/1 միջազգային որոնողափրկարարական զորավարժությունը, որին մասնակցում են Թուրքիայի, ԱՄՆ, Ադրբեջանի, Իսպանիայի, Հունգարիայի, Ռումինիայի, ինչպես նաև չճանաչված Հյուսիսային Կիպրոսի ԶՈւ ստորաբաժանումներ։
• Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հրապարակել է 2015-ի ապրիլի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալներ, որոնց համաձայն՝ թուրքական ԶՈւ անձնակազմը շուրջ 681470 հազար մարդ է, որը մոտ 5 հազարով պակաս է հունվարի ցուցանիշից։
• Թուրքիայի ԶՈւ` երկրի արևմտյան Իզմիր նահանգի Չիղլի գավառում տեղակայված 2-րդ ռազմաօդային բազայի զինծառայող Ա.Ք.-ն մարտի 29-ի երեկոյան հրազենային վնասվածք է հասցրել երկու համածառայակիցներին, ինչի հետևանքով մի զինծառայող զոհվել է, իսկ մյուսը` ծանր վիրավորվել։
Ռազմաշաբաթը նաև՝