Հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել • Ադրբեջանի ԶՈւ-ն դիվերսիոն ներթափանցման փորձ է արել և հետ շպրտվել • Հայաստանում բացվել է ՀՕՊ սպառազինության նորոգման նոր արտադրամաս, ՊՆ-ում քննարկել է ՀՕՊ և ավիացիոն ստորաբաժանումների կատարելագործումը • Քննարկվել է ՊՆ-ի և ռազմարդյունաբերական ընկերությունների գործակցությունը • Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազա և «Էրեբունի» օդանավակայանի ՌԴ ԶՈւ օդաչուները զորավարժություններ են անցկացրել • ՀՀ ԶՈւ սպաներն ավարտել են «Ռազմական ղեկավարման» 45-օրյա դասընթացը • ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է ԶՈւ զորամաս
![ՄիԳ-29 կործանիչները՝ Ռուսաստանյան զինված ուժերի՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիացիոն խմբի հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ](https://razm.info/wp-content/uploads/2015/04/rd-480x253.jpg)
ՄիԳ-29 կործանիչները՝ Ռուսաստանյան զինված ուժերի՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիացիոն խմբի հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ
• Մարտի 29-ի երեկոյան ՊԲ հյուսիսարևելյան մարտական հենակետերից մեկում հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող Հովսեփ Անդրեասյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
• Ապրիլի 3-ի առավոտյան` ժամը 04:40-ին, հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում՝ Արցախի հարավային ուղղությամբ, հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն` օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք:
• Ապրիլի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է 2-րդ բանակային զորամիավորման ենթակա հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում: Ապրիլի 2-ին նախարար Օհանյանի մասնակցությամբ բացվել է ՀՀ զինված ուժերի ՀՕՊ զորատեսակի հատուկ սարքերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման նոր արտադրամաս: Իսկ ապրիլի 3-ին ՊՆ-ում քննարկվել են ՀՕՊ և ավիացիոն ստորաբաժանումների կատարելագործման ուղիները։
• Ապրիլի 3-ին ՀՀ ՊՆ-ում քննարկվել են ԶՈւ համար անհրաժեշտ ռազմական արտադրանքի մշակման, թողարկման, մատակարարման, նախարարության և ռազմարդյունաբերական ձեռնարկությունների փոխգործակցության հարցերը։
• Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները մարտական կրակով ավարտել են հրամանատարաշտաբային զորավարժությունը, որին ներգրավված էր մոտ 600 զինծառայող:
• ՌԴ ԶՈւ՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիացիոն խմբի օդաչուները հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում 4-րդ սերնդի ՄիԳ-29 կործանիչների օդաչուների հետ վարժանքներ են անցկացրել «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարաններում:
![ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հանձնում է սպայական հավաք-դասընթացի մասնակցի վկայականը](https://razm.info/wp-content/uploads/2015/04/Khachaturov-ceremony-480x384.jpg)
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հանձնում է սպայական հավաք-դասընթացի մասնակցի վկայականը
• ՀՀ պաշտպանության նախարարությունում ավարտվել է «Ռազմական ղեկավարման» 45-օրյա բարձրագույն սպայական հավաք-դասընթացը, որին ընդգրկված էին ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ մի շարք վարչությունների, առանձին բաժինների, ինչպես նաև բանակային զորամիավորումների ղեկավար կազմերի ներկայացուցիչները:
• Մարտի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն այցելել է երկրի հյուսիսարևմտյան հատվածի զորամասերից մեկը և անցկացրել պլանային ստուգումներ:
Ռազմաշաբաթը նաև՝