Մարտի 22-29-ին Անկարայում Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ անցկացված զորավարժությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։
Նշենք, որ Զորավարժության անցկացման մասին մարտի 20-ին տեղեկացրել էր Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը։
Տարածված հայտարարությունում նշվում էր, որ համատեղ զորավարժությանը Թուրքիայի ԶՈւ զորախմբի կազմում մասնակցելու են զինված ուժերի հատուկ նշանակության մեկ ջոկատ, ընդհանուր նշանակության 2 ուղղաթիռ և տրանսպորտային 1 ինքնաթիռ, իսկ Ադրբեջանի ԶՈւ կազմում՝ հատուկ նշանակության 1 ջոկատ։
Զորավարժության նպատակը երկու երկրների ԶՈւ հատուկ նշանակության ջոկատների միջև փորձի ու գիտելիքների փոխանակումը, ինչպես նաև համատեղ գործողությունների կատարելագործումն էր։
Հիշեցնենք, որ Թուրքիայի կենտրոնական հատվածի Քոնյա քաղաքի մեձրակայքում գտնվող ռազմաօդային զորավարժարանում 2015-ի մարտի 2-ին մեկնարկել է նաև ռազմաօդային ուժերի թուրք-ադրբեջանական TURAZ Şahini 2015 (Թուրք-ադրբեջանական բազե) համատեղ զորավարժություն, որը տևելու է մինչև ապրիլի 2-ը։
Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 29 մարտի – 4 ապրիլի, 2015 | Ռազմ.info