Թուրքիայի ԶՈւ թվաքանակը նվազել է մոտ 5 հազարով

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հրապարակել է 2015-ի ապրիլի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալներ, որոնց համաձայն՝ թուրքական ԶՈւ անձնակազմը շուրջ 681.470 հազար մարդ է, որը մոտ 5 հազարով պակաս է հունվարի ցուցանիշից։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը։

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Ըստ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի տվյալների՝ թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 345 է, որից 312-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 32-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Սպաների ընդհանուր թիվը 39141 է, որից 32266-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 6252-ը՝ ժանդարմերիայում, 623-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Մարտ ամսվա համեմատ սպաների թիվը նվազել է շուրջ 150-ով։

Ենթասպաների (կրտսեր հրամանատարական կազմ) ընդհանուր կազմը 96800 է, որից 70022-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 25289-ը՝ ժանդարմերիայում, 1489-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Ենթասպաների ընդհանուր թվաքանակը նվազել է մոտ 400-ով։

Պայմանագրային ժանդարմների ընդհանուր քանակը 22685 է, հատուկ պայմանագրային կրտսեր հրամանատարների թիվը՝ 4543։

Պայմանագրային եֆրեյտորների ընդհանուր քանակը 61110 է, որից 43154-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 17266-ը՝ ժանդարմերիայում, 690-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Պարտադիր զինծառայություն անցնողների ընդհանուր թիվը 403849 է, որից 284231-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 116689-ը՝ ժանդարմերիայում, 2012-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Մարտին հրապարակված ցուցանիշների համեմատությամբ պարտադիր զինծառայողների թվաքանակը շուրջ 4.5 հազարով նվազել է ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, իսկ առափնյա անվտանգության ուժերում՝ ավելացել մոտ 400-ով։ Պարտադիր զինծառայողների ընդհանուր թվաքանակը նվազել է շուրջ 4 հազար զինծառայողով։

Քաղաքացիական ծառայողների և աշխատողների քանակը 52973 է, որից 48597-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3465-ը՝ ժանդարմերիայում, 911-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Այսպիսով, Թուրքիայի ԶՈւ-ի ընդհանուր թվաքանակը 681470 է, որից 483125-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 192584-ը՝ ժանդարմերիայում, 5761-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում զինծառայողների թվաքանակն ընդհանուր առմամբ նվազելլ է շուրջ 4 հազարով, իսկ ժանդարմերիայում ավելացել է մոտ հազարով, ինչպես նաև 300-ով ավելացել է առափնյա նավտանգության ուժերում ծառայողների թվաքանակը։ ԶՈւ ընդհանուր թվաքանակը նվազել է մոտ 3,5 հազարով։

Պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր զորքի 36 տոկոսը։ Ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային ուժերում պրոֆեսիոնալ հիմունքներով է ծառայում զինծառայողների 35 տոկոսը, ժանդարմերիայում՝ 38 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում՝ 58 տոկոսը։

One response to “Թուրքիայի ԶՈւ թվաքանակը նվազել է մոտ 5 հազարով

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 29 մարտի – 4 ապրիլի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *