Նախագահը պարգևատրել է Տավուշում հակառակորդի դիվերսիան հետ մղելիս զոհված զինծառայողներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի դասակի հրամանատար, լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:

Նույն զորամասի շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ի առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում էին իրականացրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են հարձակվողներին, սկսվել է փոխհրաձգություն, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել: Մարտի ժամանակ հայկական կողմից զոհվել էին լեյտենանտ Կարեն Գալստյանը և շարքային Արտակ Սարգսյանը:

2 responses to “Նախագահը պարգևատրել է Տավուշում հակառակորդի դիվերսիան հետ մղելիս զոհված զինծառայողներին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 18-24 հունվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *