[Թարմացում] Տավուշում հակառակորդի հարձակումը կասեցնելիս ՀՀ ԶՈւ երկու զինծառայող է զոհվել

Այսօր՝ հունվարի 23-ի առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումներ ժամանակին հայտնաբերել են հարձակվողներին, ու մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է զոհված զինծառայողների կորստյան ծանր վիշտը և իր զորակցություն է հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին: Լարվածության ողջ պատասխանատվությունը ու հետևանքները մնում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին:

[Թարմացում]

Բերդի հոսպիտալում բժիշկները պայքարում են հակառակորդի հետ մարտում վիրավորված շարքային Հովհաննես Վարուժանի Ավանեսյանի կյանքը փրկելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

7 responses to “[Թարմացում] Տավուշում հակառակորդի հարձակումը կասեցնելիս ՀՀ ԶՈւ երկու զինծառայող է զոհվել

  1. Pingback: Տավուշում հակառակորդի հարձակումը կասեցնելիս ՀՀ ԶՈւ երկու զինծառայող է զոհվել Razm.info | Armday

  2. Pingback: Նախարարներ Սեյրան Օհանյանն ու Արմեն Երիցյանը մեկնել են Տավուշ | Ռազմ.info

  3. Pingback: «Դժբախտ պատահարից» զոհված ադրբեջանցի պայմանագրայինին թաղել են պատվո պահակախմբով | Ռազմ.info

  4. Pingback: Հայկական կողմը գրեթե ոչնչացրել է հակառակորդի դիվերսիոն խումբը. Արծրուն Հովհաննիսյան | Ռազմ.info

  5. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 18-24 հունվարի, 2015 | Ռազմ.info

  6. Pingback: Նախագահը պարգևատրել է Տավուշում հակառակորդի դիվերսիան հետ մղելիս զոհված զինծառայողներին | Ռազմ.info

  7. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի հունվարին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *