Սերժ Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 22-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նստաշրջանին։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

ՀԱՊԿ Հայաստան

ՀԱՊԿ Հայաստան

ՀԱՊԿ-ն ռազմաքաղաքական բլոկ է, որին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։ Պայմանագիրը ենթադրում է ռազմական աջակցության ցուցաբերում՝ անդամ երկրներից որևէ մեկի հարձակման ենթարկվելու դեպքում։

Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992-ի մայիսի 15-ին:

Կազմակերպության մարմիններն են անվտանգության, արտգործնախարարների ու պաշտպանության նախարարների խորհուրդներն, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովը:

2 responses to “Սերժ Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանին

  1. Pingback: Սեյրան Օհանյանը Մոսկվայում այցելել է ՌԴ պաշտպանության ղեկավարման ազգային կենտրոն | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. դեկտեմբերի 21-27, 2014 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *