Դեկտեմբերի 21-ին Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացել է ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Դավիթ Հրաչյայի Քոլոյանը:
Ինչպես հաղորդվում է ՊԲ պաշտոնական կայքում, միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Արցախի պաշտպանության նախարարությունը ցավակցում է Դ. Քոլոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։