Լիտվայում հանդիպել են Ադրբեջանի դեսպանը և Լիտվայի պաշտպանության նախարարը

Լիտվայում Ադրբեջանի դեսպան Հասան Մամեդզադեն հանդիպել է Լիտվայի պաշտպանության նախարար Յոզաս Օլեկասին:

Լիտվայում Ադրբեջանի դեսպան Հասան Մամեդզադեն հանդիպել է Լատվիայի պաշտպանության նախարար Յոզաս Օլեկասին

Լիտվայում Ադրբեջանի դեսպան Հասան Մամեդզադեն հանդիպել է Լիտվայի պաշտպանության նախարար Յոզաս Օլեկասին

Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցությունը, կողմերի համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, իրավիճակը տարածաշրջանում և Արցախյան հիմնախնդիրը: Ըստ աղբյուրի՝ դեսպանը տեղեկացրել է նախարարին Ադրբեջանի զինված ուժերի և ՊՆ համակարգում իրականացվող փոփոխությունների մասին:

Դեսպանը լրագրողներին հայտնել է, որ հոկտեմբերի 8-10-ը Լիտվայի պաշտպանության նախարարը ժամանելու է Ադրբեջան, ապա հոկտեմբերի 15-16-ն Ադրբեջան է այցելելու Լիտվայի տրանսպորտի նախարար Ռիմանտիս Սինկեվիչիուսը, հոկտեմբերի 21-ին էլ՝ Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ու Լիտվան համագործակցում են հիմնականում տնտեսության բնագավառում. 2013-ին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 21.787 մլն ԱՄՆ դոլար, որից ադրբեջանական արտադրանքի արտահանումը՝ 2.207 մլն դոլար, լիտվական արտադրանքի ներմուծումը՝ 19.58 մլն դոլար:

2 responses to “Լիտվայում հանդիպել են Ադրբեջանի դեսպանը և Լիտվայի պաշտպանության նախարարը

  1. Pingback: Ռազմական համագործակցության շրջանակում Վրաստանն ու Լիտվան համատեղ զորավարժություն կանեն | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանում է Լիտվայի պաշտպանության նախարարը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *