Վրաստանում նորակոչիկ է մահացել

Վրաստանի զինված ուժերի Կրցանիսիի ուսումնական կենտրոնում հոկտեմբերի 2-ին հայտնաբերել են նորակոչիկ Դավիդ Բոլոտաուրիին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումով։

Այս մասին տեղեկությունը հաստատել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնել) hարուցվել է քրեական գործ։

Զինծառայողը ծնվել էր 1996 թվականին, զորակոչվել բանակ՝ 2014 թվականի սեպտեմբերի 3-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *