Ռազմական համագործակցության շրջանակում Վրաստանն ու Լիտվան համատեղ զորավարժություն կանեն

Վրաստանն ու Լիտվան համատեղ զորավարժություն կիրականացնեն ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության շրջանակներում։  Ստորագրված հուշագրի շրջանակում Վրաստանը համագործակցելու է  Լիտվայում ՆԱՏՕ-ի էներգաանվտանգության կենտրոնի հետ և մասնակցելու է կենտրոնի կազմակերպած բոլոր միջոցառումներին։

Վրաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարները

Վրաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարները

Այս մասին հայտնի է դարձել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Լիտվայի պաշտպանության նախարար Յոզաս Օլեկասի հանդիպման ժամանակ։

Լիտվայի պաշտպանության նախարար Յոզաս Օլեկասին ընդունել է նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության խորացման հարցեր։

Հանդիպմանը ներկա են եղել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին, Վրաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Իյոնաս Պասլաուսկասը, ինչպես նաև Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Միխեիլ Դարչիաշվիլին, նախագահի խորհրդական Թենգիզ Փախալաձեն։

Տեղեկացնենք, որ վերջին շրջանում Լիտվան ակտիվ բանակցություններ է վարում նաև Ադրբեջանի հետ։ Երկու երկրների համագործակցությունը եղել է հիմնականում տնտեսության բնագավառում։

Հոկտեմբերի 4-ին Լիտվայում հանդիպել են Լիտվայում Ադրբեջանի դեսպան Հասան Մամեդզադեն և Լիտվայի պաշտպանության նախարար Յոզաս Օլեկասը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցությունը, կողմերի համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, իրավիճակը տարածաշրջանում և Արցախյան հիմնախնդիրը: Ադրբեջանի դեսպանը տեղեկացրել է նախարարին Ադրբեջանի զինված ուժերի և ՊՆ համակարգում իրականացվող փոփոխությունների մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *