Կանխվել է առաջնագծում հերթական դիվերսիոն ներթափանցման փորձը. ՊԲ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինները հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ արևելյան՝ Մարտունու (Յուսուֆջանլու) ուղղությամբ, ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:
Ինչպես հաղորդում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կազմակերպված գործողությունների արդյունքում, հակառակորդը տալով մեկ զոհ (Սահիլ Յաշարօղլու Թառլանլը) և վիրավորներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:

Բացի վերոնշված դիվերսիոն ներթափանցման փորձից, օգոստոսի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 370 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են: Ներկա դրությամբ հայ դիրքապահները վստահորեն վերահսկում են իրավիճակն առաջնագծում։

Նկատենք, որ ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Սահիլ Յաշարօղլու Թարլանլըն կասկածելի պայմաններում է սպանվել՝ առաջնագծում ստացած հրազենային վնասվածքներից։

7 responses to “Կանխվել է առաջնագծում հերթական դիվերսիոն ներթափանցման փորձը. ՊԲ

  1. Pingback: Ադրբեջանի ԶՈւ-ն առաջնագծում վիրավոր ունի | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանական աղբյուրները հայտնում են Աղդամում ավելի քան 2 վիրավորի մասին | Ռազմ.info

  3. Pingback: Իլհամ Ալիևն առաջնագծում խորհրդակցություն է անցկացրել | Ռազմ.info

  4. Pingback: Ադրբեջանի ԶՈւ 3 զինծառայող վիրավորվել է ավտոմեքենայի պայթյունի հետևանքով | Ռազմ.info

  5. Pingback: ՀՀ և Արցախի գործադիր իշխանության ղեկավարների գլխավորած պատվիրակությունները գիշերել են դիրքերում | Ռազմ.info

  6. Pingback: ՀՀ և Արցախի գործադիր իշխանության ղեկավարների գլխավորած պատվիրակությունները գիշերել են դիրքերում | ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԽԱՌԸ ԼՈՒՐԵՐ ՍՅՈՒՆԻՔԻՑ

  7. Pingback: Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է առաջնագիծ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *