Դիպուկահարի գնդակից պայմանագրային 2 զինծառայող է զոհվել

Այսօր՝ հունիսի 5-ին, դիպուկահարի կրակոցից զոհվել են Արարատի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողներ սերժանտ 26-ամյա Անդրանիկ Եղոյանը և 1992 թվականին ծնված Բորիս Բենիկի Գասպարյանը։

Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Մանրամասները ճշտելու համար ընթանում է նախաքննություն։

Նշենք, որ սա 2014-ի հունիս ամսվա մեր առաջին երկու մարտական կորուստներն են։